Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

17 Ապրիլի 2025, 21:15

Սպորտ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում է Ռաֆիկ Հարությունյանը։ Արդեն ծանրորդներն ավարտել են ելույթները պոկում վարժությունում։

Մեր մարզիկը հաջորդաբար բարձրացրել է 150, 155 և 158 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Այս արդյունքը բավարար է եղել փոքր արծաթե մեդալ նվաճելու համար։ Ռաֆիկ ընդամենը մեկ կիլոգրամ է զիջել իտալացի Օսկար Ռեյես Մարտինեսին։