Ռաֆիկ Հովհաննիսյանը՝ Բլագովեշչենսկի քաղաքային դումայի պատգամավոր, դերասան Արմեն Բեժանյանը՝ Օսայի շրջանի պատգամավոր
10 Սեպտեմբերի 2024, 18:25
Ամուրի մարզի վարչական կենտրոնում՝ Բլագովեշչենսկում, սեպտեմբերի 8-ին կայացել են Բլագովեշչենսկի քաղաքային դումայի ութերորդ գումարման ընտրությունները։ Թիվ 17 ընտրատարածքում հաղթանակ է տարել Ռուսաստանի հայերի միության Ամուրի շրջանի մարզային մասնաճյուղի նախագահ Ռաֆիկ Հովհաննիսյանը։
Նրա օգտին քվեարկել է ընտրողների 69,57 տոկոսը։ Իր հերթին, Իրկուտսկի մարզի Օսայի շրջանից գործարար Արմեն Բեժանյանը, որ հայտնի է «Իրական տղաներ» սերիալում իր դերով, երկրորդ անգամ դարձել է տեղի Դումայի պատգամավոր։
Համերկրացիները երկրորդ անգամ քվեարկել են Բեժանյանի օգտին. նա առաջին անգամ ընտրվել է 2019 թվականին, իսկ այս տարվա ընտրություններում հանդես է եկել որպես գործող պատգամավոր։
Արմեն Բեժանյանը Ոուրախների և հնարամիտների ակումբի ակտիվ մասնակից է, երկար տարիներ ապրում է Օսայում։