Ռազմական տեսանկյունից Իրանը գտնվում է ոչ շահեկան դիրքերում․ Ժաննա Վարդանյան

Ռազմական տեսանկյունից Իրանը գտնվում է ոչ շահեկան դիրքերում, սակայն որքան երկար դիմադրի, այնքան մեծ է հավանականությունը, որ նրան ի վերջո հանգիստ կթողնեն և պատերազմը կավարտվի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե առաջինն ԱՄՆ է հարվածել Իրանին, ոչ թե Իսրայելը, իրանագետն ընդգծել է․

«Երկու երկրներն էլ ունեն համընկնող շահեր, և դրա հիման վրա էլ ձեռնարկվում են գործողություններ Իրանի դեմ։ Եթե հետևենք Թրամփի հռետորաբանությանը և Իրանի հանդեպ ունեցած պահանջներին, սպասելի էր, որ Նահանգները կարող էր նման գործողություն ձեռնարկել»։

Ժաննա Վարդանյանի խոսքով՝ Իսրայելն Իրանին ընկալում է որպես գոյաբանական սպառնալիք, այդ պատճառով էլ այսօր աջակցում է ԱՄՆ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։