Ռազմավրացական ճանապարհը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով

19 Մարտի 2024, 11:20

Քաղաքականություն

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով մարտի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:10-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվել է Վլադիկավկազ-Լարս հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Այս մասին ասվում է ԱԻՆ Հյուսիսային Օսիայի վարչության հաղորդագրության մեջ։

Այս պահին ճանապարհի երթևեկությանը սպասում է ավելի քան 1,6 հազար բեռնատար ավտոմեքենա: