Ռազմիկ Գասոյանը՝ Ռուսաստանի բազմաոճ կարատեի առաջնության հաղթող
17 Ապրիլի 2025, 10:55
Տամբովցի մարզիկ Ռազմիկ Գասոյանը 3 մեդալ է նվաճել Ռուսաստանի բազմաոճ կարատեի առաջնությունում: 16-17 տարեկանների խմբում, Գասոյանը նվաճել է երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Մրցանակներից բացի, մարզիկը տեղ է ստացել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։
«Մրցումներն անցկացվում են տարին մեկ անգամ։ Դրանք տարվա ամենադժվար մրցումներն են։ Աշխատել եմ, փորձել մարզումների ժամանակ։ Մրցակիցները նույնպես ուժեղ էին, բայց հաղթում է ուժեղագույնը», — նշել է Գասոյանը։
Առաջնությունն անցկացվել է Օրյոլ քաղաքում, որին մասնակցել է ավելի քան 1200 մարզիկ երկրի 61 մարզից: