Ռազմիկ Գևորգյանը Կուբանի աշխատանքի հերոսի կոչում է ստացել

13 Հունիսի 2023, 12:30

Հայեր | Սպորտ

Ռուսաստանի օրը Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը և տարածաշրջանային օրենսդիր ժողովի նախագահ Յուրի Բուրլաչկոն հանդիսավոր կերպով հանձնել են աշխատանքի հերոսների մեդալներ և պարգևներ՝ տարածաշրջանի զարգացման գործում նշանակալի ավանդի համար:

Կուբանի աշխատանքի հերոսի մեդալ և կոչում է ստացել նաև Ռուսաստանի հայերի միության երկրամասային բաժանմունքի պատվավոր նախագահ Ռազմիկ Գևորգյանը: