«Ալռոսա»-ից գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է. ՌԴ ԱԴԾ

23 Հունիսի 2025, 11:18

Քաղաքականություն

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է մի խումբ անձանց ձերբակալության մասին, որոնք ներգրավված են եղել «Ալռոսա» ընկերությունից բարձրորակ չմշակված ադամանդների համակարգված հափշտակման և հետագայում դրանք Հայաստան տեղափոխելու մեջ։

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ «Ալռոսա»-ի աշխատակից Վալենտինա Մատյուշչենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշչենկովը, ինչպես նաև Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը բերման են ենթարկվել։

Ըստ աղբյուրի՝ գողացված ադամանդները հանձնվել են հայկական «ADM Diamond LLC» ընկերությանը, որի շահառուն գործարար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։

Բացի այդ, գործին առնչվում են եղբայրներ՝ ՀՀ քաղաքացիների Բաղիկյանները, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ: