ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը

05 Հուլիսի 2024, 16:07

Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի իրավասությունն է համարում Մոսկվայում հանրապետության դեսպանի թեկնածության որոշումը և նշանակումը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը․

«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը: Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է: Նման հարցերի լուծման համար ընթացակարգեր են սահմանվել և դրանք կիրականացվեն», — ասել է Գալուզինը և հավելել, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Միշտ խորին գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքի առնչությամբ: Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վարնազովիչին՝ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»,- ասել է Գալուզինը։