ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է Հարավային Կովկասում անվտանգության մարտահրավերներ ստեղծելու փորձերի համար
19 Փետրվարի 2026, 13:50
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում, հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի համար անվտանգության մարտահրավերներ ստեղծել, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղություններով։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ ԱՊՀ որոշ երկրների կողմից իրենց ինքնիշխանության զիջման հետևանքով։
«Մենք արդեն գործ ունենք շատ լուրջ մարտահրավերների հետ, քանի որ որոշ հայտնի երկրների կողմից իրենց ինքնիշխանությունը զիջելու արդյունքում այդ ուղղություններից մեզ վրա առաջանում է ուղղակի ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեբանական, ինչպես նաև պատժամիջոցային, իրավական և այլ բնույթի ճնշում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում նման մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու համար»,- նշել է նա։