ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն է խնդրել ռուս լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ․ Զախարովա

20 Նոյեմբերի 2025, 20:12

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ գերատեսչությունը հարցում է ուղարկել ռուս լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան արգելելու պատճառների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

Նրա խոսքով՝ մտահոգիչ է այն փաստը, որ չկա որևէ տեղեկություն այն մասին, թե երբ են լրանում սահմանափակումների ժամկետները, արդյոք լրագրողը մեղադրվում է հանրապետության տարածքում որևէ հանցագործության մեջ։

Հիշեցնենք, որ Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից։ Օրեր առաջ լրագրողն ընտանիքի հետ եկել է Հայաստան, սակայն նրան մոտ երեք ժամ պահել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում , որից հետո ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները տեղեկացրել են, որ նրա մուտքը երկիր արգելվել է:

Հիմա եթերում