ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

27 Սեպտեմբերի 2023, 13:40

Քաղաքականություն

Ռուսաստանը ցավակցում է Լեռնային Ղարաբաղում բենզինիի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ծանր։ Առաջին հերթին ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է Զախարովան։