ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ժնևի քննարկումներն այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին

14 Ապրիլի 2024, 12:48

Քաղաքականություն

Ռուսաստանը գործնականում կյանքի է կոչում Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումներն այլ երկիր տեղափոխելու հարցը։ «Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Շվեյցարիան կորցնում է միջազգային հարցերում միջնորդի վստահությունը։

«Այս ֆոնին ռուսական կողմը ստիպված եղավ գործնականում կյանքի կոչել Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումները մեկ այլ երկիր տեղափոխելու հարցը, որի իշխանությունները փաստացի ձեռնպահ մնան որևէ գործողությունից, որը կվնասի այս բանակցային ձևաչափում մասնակիցներից որևէ մեկի շահերին»,- ասել է Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ «մի քանի պետություններ իրավամբ հավակնում են նման դերակատարությանը, և նրանցից ոմանք արդեն համաձայնել են իրենց տարածքը տրամադրել կանոնավոր հանդիպումների համար»։

Հիմա եթերում