ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք ամբողջ ուժով ցանկանում են «պոկել Հայաստանը Ռուսաստանից»

03 Հուլիսի 2024, 14:30

Քաղաքականություն

Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի բարեկամներին պոկել վերջձինիս հետ համագործակցությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։

Նրա խոսքով՝ սա ամերիկացիների՝ աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա իրենց կործանարար ազդեցությունը տարածելու փորձերի հերթական օրինակն է։

«Սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու փորձերի ևս մեկ օրինակ է։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար ներողամտությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասել է նա: