Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար. Զախարովա

10 Հոկտեմբերի 2023, 18:43

Քաղաքականություն

Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն պահվող անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի այս հարցի հաջող լուծման համար։