ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Բաքվում ռուս լրագրողների հետ կապի բացակայությամբ. Զախարովա

30 Հունիսի 2025, 20:20

Քաղաքականություն

Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում ավելի քան երկու ժամ ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ ռուս լրագրողներին։ «Նման գործողությունների պատճառների մասին տեղեկատվություն չեն տրամադրում։ Անհանգստանում ենք մեր լրագրողների համար»,- հավելել է նա:

Դիվանագետը նաև հստակեցրել է, որ Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ին, Ադրբեջանի ՆԳՆ-ին և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։ «Պատասխան չկա»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության աշխատակիցները կապի դուրս չեն գալիս հանրապետության իրավապահ մարմինների կողմից խմբագրությունում գործողություն իրականացնելու մասին հաղորդագրություններից հետո։

Հիմա եթերում