ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում
10 Նոյեմբերի 2023, 16:00
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Երբ համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, ապա ժամանակին կհայտարարենք այդ մասին», — լրագրողներին ասել է Գալուզինը։