ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է ուղարկել իր հատուկ ներկայացուցչին Հայաստան և Ադրբեջան. Մարիա Զախարովա
14 Մարտի 2025, 20:40

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը և պատրաստ է իր հատուկ ներկայացուցչին ուղարկել երկրներ՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Մարիա Զախարովան նաև ընդգծել է, որ սա կարևոր քայլ է երկրների միջև լիարժեք և համապարփակ կարգավորման հասնելու համար։
«Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար», — հավելել է Զախարովան։