ՌԴ ԱԳՆ-ն՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության հետևանքների մասին

16 Դեկտեմբերի 2025, 10:30

Քաղաքականություն

Ռուսաստանաբնակ գործարարները սկսել են զգուշանալ Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարներից՝ կապված բարերար և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մենք ստանում ենք ազդանշաններ այն մասին, որ նման միջավայրում մեր մյուս ձեռնարկատերերը զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում, հարցեր տալ ներդրումային կլիմայի կայունության վերաբերյալ, ինչը դժվար թե նպաստի երկկողմ առևտրի բարձրացման դինամիկայի պահպանմանը», — հաղորդել է նա: