ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի կարող իմ ասածը մեկնաբանել, նա պետք է իմ ասածը ականջին օղ անի. Փաշինյան

24 Մայիսի 2023, 19:10

Առաջին հերթին | Կարծիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չմեկնաբանեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա

Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի արդյունավետության մասին հայտարարությունը:

«Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող, իմ զրուցակիցը Ռուսաստանի նախագահն ու վարչապետն են:

Նույնիսկ Ռուսաստանի նման հարգելի ու բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը չի կարող իմ ասածը մեկնաբանել, նա պետք է իմ ասածը ականջին օղ անի, պարզապես»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այսօր մեկնաբանեց Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ հնչեցված քննադատություններին եւ կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ գործունեությունը արդյունավետ է:

Հիմա եթերում