ՌԴ Արմավիր քաղաքում գրականության քննությունից 100 միավոր ստացած երեք շրջանավարտն էլ հայ են
07 Հունիսի 2024, 16:40
ՌԴ Արմավիր քաղաքում 11-րդ դասարանի շրջանավարտները մայիսի 23-ին գրականությունից պետական միասնական քննություն են հանձնել։ Արդյունքները հայտնի են դարձել հունիսի 4-ին։
Գրականությունից առավելագույն միավոր են հավաքել շրջանավարտներ Ստեֆանի Աղաջանյանը, Սաթենիկ Մարաբյանը և Ռուսլան Աչոյանը:
«Միասնական պետական քննության առաջին արդյունքները մեր շրջանավարտներին չեն կարող չուրախացնել», — իր պաշտոնական տելեգրամյան ալիքում գրել է քաղաքի քաղաքապետարանի ղեկավար Անդրեյ Խորչենկոն: