ՌԴ Դաշնային խորհուրդը Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարություններից հետո կդիմի ՀՀ ԱԺ-ին

24 Ապրիլի 2024, 15:57

Քաղաքականություն

ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստի ընթացքում։

Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։

Մատվիենկոն ընդգծել է, որ Մոսկվային և Երևանին կապում է դարավոր բարեկամությունը: Նա ակնկալում է, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։