Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան

05 Հունիսի 2025, 17:28

Քաղաքականություն

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հաղորդում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։

«Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, նախատեսված է զրույց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Հիմնական թեման է՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում», -պարզաբանել է մամուլի ծառայությունը։