ՌԴ դատարանը կալանք է դրել հայկական ընկերության հաշիվների վրա

07 Նոյեմբերի 2023, 19:23

Տնտեսություն և Բիզնես

«Utair» ավիաընկերությունը հայց է ներկայացրել Տյումենի մարզի արբիտրաժային դատարան՝ հայկական «Aquila Technics» ՍՊԸ-ից գրեթե 176 մլն ռուբլի վերադարձնելու համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Utair»-ը նախկինում դիմել է Տյումենի մարզի արբիտրաժային դատարան՝ խնդրելով նախնական միջանկյալ միջոց ձեռնարկել՝ «Aquila Technics» ՍՊԸ-ի բանկային հաշիվներում գրեթե 175 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի առգրավման տեսքով:

Դատարանը, ուսումնասիրելով դիմումում շարադրված փաստարկները, հայցի ապահովման պահանջը բավարարել է։

Ըստ նյութերի՝ UTair Airlines»-ի և «Aquila Technics»-ի միջև 2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր, ըստ որի փոխադրողը նախատեսում էր ստանալ շարժիչներ: Միևնույն ժամանակ, «Aquila Technics» ՍՊԸ-ն, ըստ «Utair»-ի, չի առաքել դրանք և չի վերադարձրել գումարը։