ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել շենքը արգելափակած ցուցարարների դեմ
19 Սեպտեմբերի 2023, 23:50
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել շենքը արգելափակած ցուցարարների դեմ։
«Կապի մեջ ենք Հայաստանի իրավասու մարմինների հետ, նոտա ենք հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի միջոցներ ձեռնարկեն վերականգնելու դեսպանության բնականոն գործունեությունը», — ասել է Ալեքսանդր Գուչկովը։
Նշենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։