ՌԴ եւ ՀՀ փոխարտգործնախարարները քննարկել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

08 Հուլիսի 2023, 14:01

Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը մտքեր են փոխանակել Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։

Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։

Հիմա եթերում