ՌԴ և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

19 Օգոստոսի 2024, 20:49

Քաղաքականություն

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։

Կրեմլի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հետագա պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար։

«Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Հիմա եթերում