ՌԴ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն առաջարկում է խստացնել Բաքվի նկատմամբ քաղաքականությունը
12 Օգոստոսի 2025, 21:15
ՌԴ Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել տելեգրամյան իր ալիքում՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Նրա խոսքով՝ Բաքուն գնալով ոչ բարեկամական վերաբերմունք է ցույց տալիս Մոսկվայի նկատմամբ, իսկ նրա առանցքային դաշնակիցներն այժմ Թուրքիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան են:
«Ինձ թվում է՝ արդեն վերջնականապես պարզ է (ճիշտ է, նույնիսկ հիմա վստահ չեմ, որ բոլորին), թե ով է Ռուսաստանի բարեկամը, իսկ ով՝ թշնամին։ Ադրբեջանն արդեն չի էլ փորձում «բարեկամություն» խաղալ Ռուսաստանի հետ», — գրել է Կաբանովը։
Նա ընդգծել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է վճռական գործողություններ Ռուսաստանի կողմից։ Մասնավորապես, նա առաջարկել է «թիրախային հարվածներ հասցնել Ուկրաինայի նավթային ազեր-կետերին»։
Կաբանովն անդրադարձել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի խորհրդանշական ներկայությանը․ «Վերջապես մեր երկրի տարածքից հանել Հ. Ալիևի խայտառակ հուշարձանները»: