ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացման որոշում է կայացրել․ Հիքմեթ Հաջիև

17 Ապրիլի 2024, 15:39

Քաղաքականություն

ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացման որոշում է կայացրել: Այս մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է հայտարարել ադրբեջանական պետական AZERTAC գործակալության հետ զրույցում.

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ սկսվել է խաղաղապահների դուրսբերման գործընթացը: