ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունները հիմնական խոչընդոտն են, որ ՀՀ ղեկավարությունը գնա ավելի արմատական գործողությունների. Սերգեյ Մարկելով
23 Հունվարի 2024, 00:10
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկելովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ինչպես նաև անդրադարձել է Երևան-Մոսկվա հարաբերություններին։
«Ցանկացած քաղաքական գործիչ շատ է անհանգստանում, թե ինչպես իրեն կվերաբերվեն հետագայում, հատկապես, երբ կան նախադրյալներ, որ վատ է։ Եվ եթե դուք փոփոխություններ կատարեք Սահմանադրության մեջ, փոխեք Հայաստանի Սահմանադրության նախաբանը և մի երկու նրբերանգ, ապա, իհարկե, Փաշինյանի ներկայիս թիմը և ինքը կստանա պատմական պաշտպանություն հետագա հարձակումներից»,- ասել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի հակամարտությանը, ապա, ըստ նրա, այնտեղ նույնիսկ մոտ որևէ կետ չկա։
«Երևանի և Բաքվի բանակցային գործընթացում էլիպսներ են, տատանումներ մի իրավիճակից մյուսը։ Բաքուն այսօր բացարձակապես շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Հիմա դա ընդամենը քաղաքական կատվի ու մկան խաղ է: Բաքուն չի ցանկանում կանգ առնել, Բաքուն իրեն համարում է բանակցությունների ավելի ուժեղ կողմ, քանի որ հասել է Արցախին, ուստի ընդլայնում է իր պահանջների ցանկը»,- նշել է Մարկելովը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին, փորձագետի կարծիքով, հնարավոր չէ փոխել հարաբերությունները քաղաքական ոլորտում, բայց միաժամանակ պահպանել տնտեսական հարաբերությունները։
«Ամենայն հավանականությամբ, քաղաքական կառուցվածքում որոշակի փոփոխություններ կլինեն։ Երևաննը անցած տարեվերջին իրեն բավական համարձակ, այսպես ասած, էմոցիոնալ պահեց՝ հրաժարվելով ԱՊՀ համատեղ միջոցառումներից, բայց հետո Փաշինյանը եկավ Ռուսաստան։ Իհարկե, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն այսօր հիմնական խոչընդոտն են, որ Հայաստանի ղեկավարությունը գնա ավելի արմատական գործողությունների։ Եվ, իհարկե, դա Հայաստանին զերծ է պահում տնտեսական կոլապսից, որը կարող է լինել, եթե ի պատասխան Ռուսաստանը ոտնահարի:
Բայց, բարեբախտաբար, Հայաստանի ղեկավարությունը բավական ողջախոհություն ունի հանրապետությունը չքանդելու, հարաբերությունները չքանդելու համար։ Եթե Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական խնդիրները տատանվեն, ապա առաջիկա 2-4 տարիներին Հայաստանում կաթվածահար կլինի»,- եզրափակել է Մարկելովը։