ՌԴ-ի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ չի լինի անգամ ռուս-ուկրաինական համաձայնագրից հետո․ Ալեն Ղևոնդյան

25 Նոյեմբերի 2025, 23:20

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանը և Ուկրաինան անգամ եթե պայմանագիր ստորագրեն կամ նախաստորագրեն, կամ փորձեն ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որը հրադադար է ենթադրելու, մեկ է՝ ռուսական ուշադրությունն այն ծավալով, որն ակնկալվում է Հայաստանի ինչ-որ շրջանակների կողմից, չի լինելու։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Ցանկացած խաղաղություն, կայունություն կարող է իրողություն դառնալ միայն այն դեպքում, եթե կա ուժային բալանս։ Հիմա Հայաստանը էականորեն խորացել է այս նոր ձևավորվող ուժային սցենարների մեջ, թուրքական ակտիվության ֆորմատի մեջ, Միացյալ Նահանգների հետ փորձում է ինչ-որ պրոցեսների դրվագային ակտիվացումներ տալ, և Սյունիքի հատվածում արագացված սահմանազատման, սահմանագծման մասին խոսակցությունը դրա առանձին դրսևորումներից մեկն է։ Այսպես ասած, փորձում են սցենարներն այնպես ձևակերպել և իրողություն դարձնել, որ հետադարձ ճանապարհի հնարավորություն չլինի, այսինքն՝ անցնեն անդառնալիության կետը գեոպոլիտիկ իմաստով»,- նշել է Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ այն սցենարները, որ մշակել են Նիկոլ Փաշինյանի համար, նա փորձում է իրականություն դարձնել, երբեմն նաև նախընտրական փուլում ոչ հօգուտ իր ռեյտինգի։

Մանրամասները՝ տեսանյութում։