ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանի պատկերասրահի մուտքն անվճար կլինի այցելուների համար

09 Մարտի 2024, 10:08

Մշակույթ

ՌԴ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Գեորգի Ֆրանգուլյանի անձնական քանդակագործական պատկերասրահը մարտի 27-ին, ժամը 17:00-20:00-ը բաց կլինի հանրության համար։

Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 200 աշխատանք, այդ թվում՝ գրաֆիկական և գեղանկարչական, որոնք բացահայտում են քանդակագործի գործունեության կեսդարյա շրջանը։

Նշվում է, որ պատկերասրահը ստեղծվել է հանրությանը հեղինակի ստեղծագործությանը ծանոթացնելու, ինչպես նաև նկարչի և արվեստասերների միջև երկխոսություն զարգացնելու նպատակով: Պատկերասրահը քանդակագործի ստեղծագործական արհեստանոցի յուրօրինակ շարունակությունն է, մի վայր, որտեղ կարելի է հետևել, թե ինչպես են ծնունդ առնում նկարչի գործերը։

Պատկերասրահի մի հատվածում էլ ցուցադրված են Մոսկվայում և աշխարհի այլ քաղաքներում տեղադրված մոնումենտալ աշխատանքների և հուշարձանների էսքիզները։ Մասնավորապես՝ Բուլատ Օկուջավայի, Ալեքսանդր Պուշկինի հուշարձանները, Ելիզավետա Պետրովնայի, Արամ Խաչատրյանի հուշարձանների աշխատանքային մոդելները։