ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
ՌԴ ԱԳ նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։