ՌԴ կառավարությունը կոշտ ցորենի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել. արգելքը չի վերաբերի Հայաստանի քվոտային

12 Դեկտեմբերի 2023, 14:10

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանի կառավարությունը հայտնել է, որ մինչև 2024 թվականի մայիսի 31-ը սահմանափակել է Ռուսաստանից կոշտ ցորենի արտահանումը։

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան, կոշտ ցորեն թույլատրվում է արտահանել կառավարության կարգադրությամբ սահմանված քվոտաների սահմաններում՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող թույլտվությունների առկայության դեպքում»,-ասված է Ռուսաստանի կառավարության հաղորդագրության մեջ:

Արգելքը չի վերաբերում նաև միջազգային մարդասիրական օգնության և միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում Աբխազիա և Հարավային Օսիա մատակարարումներին, ինչպես նաև որպես պաշարներ:

Իշխանությունները պարզաբանել են, որ ժամանակավոր արգելքը մտցվում է պարենային անվտանգության ապահովման և ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների պահպանման համար: