ՌԴ մշակույթի նախարարը պետական պարգև է հանձնել Ալեքսանդր Ադաբաշյանին
19 Նոյեմբերի 2025, 18:33
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան պետական պարգևներ է հանձնել մշակույթի և արվեստի գործիչներին։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մշակույթի նախարարության Մեծ կինոդահլիճում։
«Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով պարգևատրվել է կինոդրամատուրգ, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ Ալեքսանդր Ադաբաշյանը։
«Ձեզնից յուրաքանչյուրն իր ուժը, գիտելիքներն ու ստեղծագործական աշխատանքը նվիրում է մեր սիրելի հանդիսատեսին, որն անհամբերությամբ սպասում է նոր ներկայացումներին, ցուցահանդեսներին, ֆիլմերին ու նախագծերին։ Ստեղծագործական բուհերում ձեզանից շատերը ձեր արժեքավոր փորձն ու մեր ավանդույթներն եք փոխանցում երիտասարդ սերնդին։ Մաղթում եմ, որ շարունակեք հաջողության հասնել ձեր բոլոր մտահղացումներում, իսկ մենք կշարունակենք փորձել օգնել ձեզ»,- նշել է Օլգա Լյուբիմովան։