ՌԴ-ն աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերին, բայց սպասում է «Թրամփի ուղու» դետալացմանը. ՌԴ դեսպան
29 Սեպտեմբերի 2025, 22:30
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Սյունյաց Երկիր» թերթին, որտեղ խոսել է ռուս-հայկական հարաբերությունների և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության անփոփոխ հիմնական առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է: Մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը»,- հարցազրույցում նշել է ՌԴ դեսպանը։
Նա հավելել է, որ այդ գործընթացի շուրջ համապատասխան աշխատանքը նոր է սկսվում։