ՌԴ-ն Անդրկովկասից ոչ մի տեղ չի անհետանա, և մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն. Լավրով

12 Նոյեմբերի 2023, 15:50

Քաղաքականություն

Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր ծրագրերը, սակայն դա չի հաջողվի։ Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանա: Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն»,- ընդգծել է Լավրովը։