«ՌԴ-ն Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ պայմանագիր կնքել». Լավրով
05 Նոյեմբերի 2024, 17:22
Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ պայմանագիր կնքել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հաշվի առնելով երկու կողմերի երկարամյա թշնամությունը, ռազմական գործողությունները և զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել: Ուստի, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել է Լավրովը։