ՌԴ-ն հետաքրքրված է ՀԱՊԿ երկրների հետ համագործակցությամբ և կոոպերացիայով. ռուս ռազմական փորձագետ 20 Հուլիսի 2023, 16:10 Կարծիք | Քաղաքականություն Ռազմական փորձագետ, Ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Անդրեյ Կլինցևիչը Alpha News-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ եզրակացություններ է արել Ռուսաստանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից, ինչպես են չեզոքացվել Ուկրաինական «Բայրաքթարները», մեկնաբանել է Երևանի կողմից հնդկական զենքի գնման եւ մի շարք այլ հարցեր։Կլինցևիչը նշել է, որ վերլուծելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի պրակտիկան, Արցախում թուրքական ԱԹՍ-ների դեմ պայքարի անգնահատելի փորձ է ձեռք բերվել։«Նորույթներից այնտեղ եղել է այնպիսի հարվածային դրոնների զանգվածային կիրառումը, ինչպիսին է Bayraktar TB2-ը, հետախուզությունը միանգամից հարվածի հետ համատեղելու հնարավորությունը, երբ անօդաչու սարքը բացահայտում էր դիրքերը և անմիջապես հարվածում։ Ռուսաստանը հաշվի է առել այդ փորձը՝ պատրաստվելով, այդ թվում հակաօդային պաշտպանությամբ, զինել է իր առաջապահ ստորաբաժանումները այնպիսի միջոցներով, որոնք թույլ են տալիս ոչնչացնել նման հարվածային միջոցները։ «Պանցիրը», «ԲՈՒԿ»-ը և «Տորը» դարձել են «Բայրակթար» անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մեր եզակի միջոցները։ Հատուկ ռազմական օպերացիայի առաջին փուլում գրեթե բոլոր այդ ԱԹՍ-ները ոչնչացվել են», — հայտարարել է Կլինցեւիչը։Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ երկրների հետ համագործակցությամբ: Առաջին հերթին ստեղծվում են համատեղ արտադրանքը ՀԱՊԿ շրջանակից դուրս երրորդ երկրների շուկաներ դուրս բերելու կոոպերացիայի շղթաներ՝ «Ռուսաստանն այժմ ներդրումներ է կատարում, այդ թվում ՝ Հայաստանի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում, մի շարք քաղաքացիական ոլորտներում՝ ներդրումներ է կատարում արևային էներգետիկայի բնագավառի և այլ նախագծերում» — նշել է փորձագետը:Մեկնաբանելով Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնումները՝ Կլինցևիչը հույս է հայտնել, որ հնդկական սպառազինության նմուշները շահագործման մեջ նույնքան հուսալի կլինեն, որքան ռուսականը:«Երկու երկիր՝ Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք աճել են Խորհրդային, ապա նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հիման վրա, այժմ ակտիվորեն ներդրումներ են կատարում իրենց մշակումներում, սկսում են ակտիվորեն շուկա դուրս գալ իրենց արտադրանքով։ Մենք տեսնում ենք, որ Հնդկաստանը դառնում է այդ խաղացողներից մեկը։ Այս առումով նրանք պատրաստեցին իրենց տանկերը, ինքնագնաց հրետանային համակարգերը։ Բայց այստեղ շատ կարևոր է արտադրանքի որակի հարցը։ Ինչպես է այն մշակվել, կենսունակության հարցը, քանի որ ռուսական տեխնոլոգիաները հայտնի են հուսալիության բարձր աստիճանով։ Եվ նույնիսկ 30-40 տարի անց նրանք հիանալի արդարացնում են իրենց։ Կընթանա՞ արդյոք Հնդկաստանը այդ նույն թրենդով, որքանով նրան կհետաքրքրի արտադրանքի ցիկլի երկարակեցությունը, դա արդեն ժամանակի հարց է», — ասել է նա։Հարցին, թե ուկրաինական հակամարտության փորձից ինչ դասեր կարող է քաղել Հայաստանը բանակաշինության գործում, Կլինցեւիչը պատասխանել է. «Պետք է վերափոխել ուսուցման ամբողջ համակարգը եւ ավելի լուրջ փոփոխություններ մտցնել մարտական կանոնադրություններում։ Կիրառել փորձարկված զինատեսակներ, մտնել Ռուսաստանի հետ կոոպերացիայի մեջ, քանի որ կան ոլորտներ, որոնք Հայաստանին հասանելի չեն. դրանք տիեզերական հետախուզության, ռազմավարական ուժերի կամ հնարավոր է՝ օպերատիվ-մարտավարական հրթիռների, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների, բարձր ճշգրտության դիպուկահար հրացանների, կապի համակարգերի, մարտական կառավարման համակարգերի ներդրման հետ կապված , ինչպես նաեւ ծանր սպառազինության, այդ թվում ՝ տանկերի՝ բոլորովին այլ կիրառության հետ կապված հարցեր են, որոնք հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու միջոցներից վերածվել են այնպիսի շարժական միջոցների, ինչպիսին դաշտային հրետանին է»,-բացատրել է մասնագետը։ Անդրեյ Կլինցևիչ
Հասմիկ Նիկողոսյանը և Արինա Զարգարյանը լավագույնն են ճանաչվել «Սամարղանդ-2024» միջազգային օլիմպիադայում 22 Դեկտեմբերի 2024, 20:40
«Ռոմանովներ. հավատարմություն և դավաճանություն» պատմական դրամայի համար երաժշտություն կգրի Ալեքսանդրա Մաղաքյանը 22 Դեկտեմբերի 2024, 19:44
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում 22 Դեկտեմբերի 2024, 17:50