ՌԴ-ն կողմ է հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատմանը. Գալուզին

13 Դեկտեմբերի 2024, 12:06

Քաղաքականություն

Ռուսաստանն անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու, խաղաղության պայմանագրի կնքման, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը: Մենք նաև հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև նոր հիմքերի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին»,- ասել է նա։

Հիմա եթերում