ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կարող են քննարկել «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը․ Վիկտոր Վոդոլացկի
15 Օգոստոսի 2025, 17:53
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ կարող են քննարկել «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու վերահսկողության հարցը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
««Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցն, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր են ստորագրել Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման և Հարավային Կովկասի երկու հանրապետությունների միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին։ Տրանսպորտային միջանցքը կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Հայաստանը 99 տարի ժամկետով ԱՄՆ-ին է տրամադրել այդ միջանցքի կառավարման իրավունքը։