ՌԴ-ն պատրաստ է ԵԱՏՄ գործընկերներին տեխնոլոգիական լուծումներ փոխանցել. Միշուստին
02 Փետրվարի 2024, 16:13
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերներին կոնկրետ տեխնոլոգիական և պլատֆորմային լուծումներ փոխանցել, ընդ որում՝ յուրաքանչյուր երկիր կպահպանի տվյալների ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Ղազախստանում Digital Almaty 2024 միջազգային թվային համաժողովի լիագումար նստաշրջանում:
«Ռուսական մոտեցումները և կոնկրետ տեխնոլոգիական ու պլատֆորմային լուծումները մենք պատրաստ ենք փոխանցել գործընկերներին, կիսվել դրանցով։ Ընդ որում, ընդգծեմ, փակ եզրագծում օգտագործելու համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր պետք է, պարզապես պարտավոր է պահպանել տվյալների ինքնիշխանությունը։ Ընդհանուր են միայն ծառայությունները, այսպես կոչված՝ հարթակների միջուկները»,-ասել է Միշուստինը։
Նման սեփական հուսալի համակարգերն ուղղակի անհրաժեշտ են, ընդգծել է ՌԴ վարչապետը։
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք սեփական ՏՏ տեխնոլոգիաներ և ունակություններ չունեն, ուրիշների մշակումներից տեղեկատվական, քաղաքական և տնտեսական կախվածության մեջ ընկնելու վտանգի տակ են. տեխնոլոգիական առաջնորդները մեծացնելու են վերահսկողությունը ենթակառուցվածքի ծայրահեղ կարևորության համակարգերի նկատմամբ: