Վլադիմիր Պուտինի ասուլիսը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին

19 Դեկտեմբերի 2025, 12:56

Քաղաքականություն

Alpha News-ի մոսկովյան խմբագրության լրագրող Նոննա Ալեքսանյանը կադրեր է փոխանցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա ուղիղ հեռարձակման վայրից։

Այն կմեկնարկի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ Alpha News-ն այս տարի առաջին անգամ կմասնակցի Ռուսաստանի առաջնորդի մամուլի ասուլիսին: Մեր խմբագրությունն այնտեղ ներկայացնում է մոսկովյան գրասենյակի լրագրող Նոննա Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակումն ավանդական միջոցառում է տարին ամփոփելու համար, դրա ընթացքում ՌԴ նախագահը պատասխանում է լրագրողների և քաղաքացիների հարցերին։ Հարցերի հավաքագրումը սկսվել է դեկտեմբերի 4-ին և կշարունակվի մինչև մամուլի ասուլիսի ավարտը։