ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու

19 Հոկտեմբերի 2024, 13:01

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու, հայտնում է BBC-ի ադրբեջանական աղբյուրը։ 

«Ռուսաստանը միջոցառմանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով»,-BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին այլ երկրների ղեկավարների հետ հրավեր է ուղարկվել:

Սա ՄԱԿ-ի միջոցառում է, և հրավերներ ուղարկելիս կազմակերպիչները (տվյալ դեպքում ՝ Ադրբեջանի կառավարությունը) տարբերություն չեն դնում, նշել է աղբյուրը: 

Հիմա եթերում