Գալինա Չուբարյանին շնորհվել է ՌԴ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում
04 Մարտի 2025, 17:46

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռոստովի թիվ 60 դպրոցի ուսուցչուհի Գալինա Չուբարյանին շնորհվել է «ՌԴ վաստակավոր ուսուցիչ» պատվավոր կոչումը:
Գալինա Չուբարյանը կենսաբանության ուսուցիչ է, ունի բազմաթիվ մրցանակներ, աշխատում է շուրջ 45 տարի:
Ավելի վաղ Ռուսաստանի կրթության նախարարության հրամանով նրան շնորհվել էր «Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատողի» կոչում:
