ՌԴ նախագահի հրամանագրով հայ ակադեմիկոսներն արժանացել են պետական բարձր պարգևների
07 Փետրվարի 2024, 08:50
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 5-ի «Ռուսաստանի Դաշնության պետական պարգևներով պարգևատրելու մասին» հրամանագրով մեր մի շարք հայրենակիցներ արժանացել են պետական բարձր պարգևների:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լև Արսենի Հովհաննիսյանցը (ծ.1948) պարգևատրվել է Պատվո շքանշանով:
«Հայրենական գիտության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ «Պիրոգովի շքանշանով պարգևատրվել են ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսեյ Վիկտորի Թութելյանը (ծն.1965թ․), ինչպես նաև ՌԳԱ թղթակից անդամ Էդուարդ Ռաֆայելի Չարչյանը (ծն. 1978):