ՌԴ նախագահի ընտրությունների համար 5 ընտրատեղամաս է գործում, Սյունիքում վաղօրոք են քվեարկել

17 Մարտի 2024, 11:19

Քաղաքականություն

ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։ 

Դիվանագիտական ներկայացուցչությունում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Մարտի 11-13-ը վաղաժամ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները և Սյունիքում ապրող և աշխատող ՌԴ քաղաքացիները»,- ասաց դեսպան Կոպիրկինը։

Նա նշեց, որ այսօրը սկսել է բարձր, աշխատանքային տրամադրությամբ։