ՌԴ նախագահին առընթեր օմբուդսմենն առաջարկել է արտաքսել միայնակ միգրանտներին իրենց երեխաների հետ

28 Հոկտեմբերի 2025, 17:45

Քաղաքականություն

ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովան առաջարկում է օրինախախտ օտարերկրացիներին երեխաների հետ համատեղ արտաքսման մեխանիզմ մտածել, որպեսզի անչափահասները Ռուսաստանում չմնան առանց խնամքի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պետական Դումային (ՌԴ Ֆեդերալ ժողովին) առաջարկվում է քննարկել այն հարցը, թե ինչ կարգով կարելի է արտաքսել անչափահասների միակ ծնող հանդիսացող օտարերկրյա քաղաքացուն՝ երեխաների հետ միասին»,- ասվում է ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հանձնակատարի գործունեության զեկույցում։

Օմբուդսմենը նշել է, որ առանձին դեպքեր են հանդիպում, երբ դատական որոշման հիման վրա ՌԴ տարածքից հարկադիր արտաքսված միգրանտների երեխաները մնում են առանց ծնողական խնամքի, քանի որ նրանց համար նման ընթացակարգ նախատեսված չէ: Այսպիսով, ըստ երեխաների օմբուդսմենի, երեխաները հայտնվում են Ռուսաստանի Դաշնության սոցիալական հաստատություններում և այնտեղ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չի վերցրել իրենց պետությունը, ինչը կարող է երկար ժամանակ տևել:

Հիմա եթերում