ՌԴ նախագահը Ալեքսանդր Ադաբաշյանին պարգևատրվել է «Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով
01 Օգոստոսի 2025, 23:13
ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, կինոդրամատուրգ, կինոռեժիսոր և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը պարգևատրվել է «Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փաստաթղթում նշվում է, որ Ադաբաշյանը պարգևատրվել է «հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև երկարամյա բեղմնավոր գործունեության համար»։
Օգոստոսի 10-ին Ադաբաշյանը կդառնա 80 տարեկան։