ՌԴ ՆԳՆ-ն Ռուսաստանից օտարերկրացիներին արտաքսելու իրավունք կունենա
06 Հունվարի 2025, 16:25
ՌԴ ՆԳՆ պաշտոնատար անձինք մի շարք իրավախախտումների համար փետրվարի 5-ից երկրից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարման մասին ինքնուրույն որոշումներ ընդունելու լիազորություն կստանան, երբ ուժի մեջ կմտնի համապատասխան օրենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մինչև փետրվարի 5-ը գործող նորմերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարումը որպես վարչական տույժ կարող է նշանակել դատավորը, իսկ Ռուսաստան մուտք գործելիս վարչական իրավախախտման դեպքում՝ սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Այժմ ՆԳՆ աշխատակիցները նույնպես կկարողանան նրանց հեռացնել երկրից։
Միգրանտին կարտաքսեն մուտքի կանոնները չպահպանելու, Ռուսաստանում գտնվելու կամ բնակվելու ռեժիմը խախտելու համար։ Արտաքսման մասին որոշումը կարող են բողոքարկել դատարանի միջոցով այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում: