ՌԴ-ում աշխատող միգրանտները կարող են սեփական միջոցներով ձեռք բերել բժշկական ապահովագրություն
31 Հունվարի 2026, 20:30
Աշխատող միգրանտներն ու նրանց ընտանիքի անդամները կարող են իրենց հաշվին ձեռք բերել կամավոր ապահովագրություն և օգտվել բժշկական ծառայություններից Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հայտարարել է Դաշնային ժողովի Առողջապահության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեոնովը։
Նրա խոսքով՝ պարտադիր ապահովագրություն ստանալու իրավունք ունեն միայն ԵԱՏՄ երկրներից ժամանած աշխատող միգրանտները, որոնք կատարում են համապատասխան փոխանցումներ հիմնադրամին։ Նրանց ընտանիքի անդամները, որոնք աշխատող չեն ՌԴ տարածքում, այս խմբին չեն պատկանում։
«Մենք մեր հարկատուների և հիմնադրամի միջոցները չենք ծախսում միգրանտների հարազատների պլանային և պոլիկլինիկական օգնություն ցուցաբերելու համար։ Նրանք կարող են օգտվել միայն լրացուցիչ բժշկական ապահովագրության միջոցով»,- պարզաբանել է նա։